Ակնհայտ է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումն ուղղված էր Ռուսաստանի հեղինակության դեմ։ NEWS.am–ի հ ետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ մեկնաբանելով Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը։

«Եվ սեպ խրել կարգավորվող ռուս–թուրքական հարաբերություններում»,– նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ եթե Թուրքիայի իշխանությունները համաչափ մոտեցում ցուցաբերեն, իսկ մինչ այս պահը Անկարան հենց նման դիրքորոշում է ընդունել, Թուրքիայի հեղինակությունը չի տուժի։

Քաղաքագետը կարծում է, որ սպանության ենթադրյալ կազմակերպիչը, ամենայն հավանականությամբ, իսլամիստներն են եղել՝ ԻՊ–ը կամ նման մի կազմակերպություն, որոնք դժգոհ են եղել Սիրիայում Ռուսաստանի գործողություններից եւ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների կարգավորումից։

Միաժամանակ Սկակովը ուղիղ կապ չի տեսնում ՌԴ դեսպանի սպանության եւ Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ հնչած կրակոցների միջեւ։ «Դա ավելի շուտ պատահական համընկնում էր, այլ սցենար էր, այլ ձեռագիր»,– ասել է քաղաքագետը։