Citroen ընկերությունը ներկայացրել է հեչբեք C3 հիման վրա հավաքած նոր մրցարշավային ավտոմեքենայի վերջնական տարբերակը, որը կառուցվել է WRC տեխնիկական կանոնակարգի  փոփոխությամբ։ Հաջորդ փուլում ֆրանսիական արտադրողը հանդես կգա 3 նոր մեքենաներով, որոնք կվարեն Քրիս Միկը, Ստեֆան Լեֆեբվրը և Խալիդ Ալ-Կասիմին, հայտնում է Motor–ը։ Մեքենան կառուցված է C3 WRC ոճով, որը ներկայացվել էր այս տարվա սեպտեմբերին։ Վերջնական տարբերակը տարբերվում է աէրոդինամիկ հիմքի դիզայնով՝ ընդգրկելով բամպերները, անիվները և թեւերը։ Հեչբեքը, ինչպես նաև բոլոր մրցակիցների ավտոմեքենաները, հագեցած է 380 հզորությամբ շարժիչով։ Նոր ռալլի-մեքենան անցել է մոտ 9,5 հազար կմ։ Հաջորդ սեզոնի սկզբին Citroen Racing-ը մեկնարկի կհանի միայն 2 ավտոմեքենա։ Սակայն, երբ մրցույթը Պորտուգալիայում մայիսից սկսած դուրս գա «եվրոպական փուլ», մրցույթին կմասնակցեն բոլոր 3 մեքենաները։