Volkswagen–ը հրապարակել է նոր էլեկտրական մոդելի թիզերը, որի հրապարակային պրեմիերան կկայանա հունվարին Դեթրոյթի ավտոսրահում։ Ակնկալվում է, որ գերմանացիները կներկայացնեն «կանաչ» մինիվենի նախատիպը, փոխանցում է Motor–ը։
Կոնցեպտի մասին դեռեւս հայտնի է միայն այն, որ այն կկառուցեն MEB մոդուլային պլատֆորմի վրա։ Նախատիպը հագեցած կլինի էլեկտրական շարժիչներով եւ բոլոր անիվների քարշիչով։ Բացի այդ, կոնցեպտը կստանա բազմաֆունկցիոնալ ձեւափոխվող ինտերիեր, ինչպես նաեւ ինքնակառավարման համակարգ։






























