Kia ընկերությունը հրապարակել է առաջին թիզերները, որոնք պատկերացում են տալիս հաջորդ սերնդի Picanto մոդելի մասին։ Նորույթի պրեմիերան կկայանա 2017-ի սկզբին, հայտնում է Motor–ը։

Ինչպես եւ ենթադրվում էր, հաջորդ «Պիկանտոն» չորրորդ սերնդի Rio հեչբեքի ոճով է։ Նախորդից մեքենան տարբերվելու է նրանով, որ ավելի «սպորտային» արտաքին է ունենալու։

Picanto-ի ներքին հարդարանքը նույնպես նոր «Ռիոյի» ոճով է։ Սալոնում կհայտնվի  նոր բազմաֆունկցիոնալ ղեկ, լրացուցիչ տեղեկատվական էկրան, նաեւ մուլտիմեդիա համալիրի մեծ սենսորային դիսփլեյ։

Ենթադրվում է, որ ի տարբերություն նախորդի՝ հաջորդ «Պիկանտոն» առաջակվելու է միայն հինգդռնանի թափքով, ընկերությունը հրաժարվելու է մոդելի երեքդռնանի տարբերակից։