Չինաստանում նոյեմբերին վաճառվել է 43․5 հազար էլեկտրական մեքենա , ինչը 56 տոկոսով շատ է 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, հայտնում է т Informing–ը։
Նշենք, որ երկրի ավտոմոբիլային շուկայում «մաքուր մեքենաների» մասնաբաժինը հասել է 1․4 տոկոսի։ Համեմատության համար՝ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 1․1 տոկոս է, իսկ Եվրոպայում 1․2 տոկոս։
Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ Չինաստանում այդ տարի վաճառված էլեկտրական մեքենաների թիվը կհասնի ավելի քան 350 հազարի, իսկ էլեկտրական մեքենաների ընդհանուր թիվը երկրում կգերազանցի 650 հազարը։
Հիշեցնեք, որ Չինաստանում թողարկվում են էլեկտրական մեքենաների 70 մոդելներ։ Ամենամեծ պահանջարկն ունեն փոքր ու ոչ թանկարժեք մոդելները, որոնք առանց լիցքավորման կարող են անցնել 150-260 կմ տարածություն։
Ի դեպ, Չինաստանի ավտոշուկայի 95 տոկոսը կազմում են տեղական արտադրողների մոդելները ու միայն 5 տոկոսն է բաժին հասնում օտարերկրյա արտադրողներին , մասնավորապես Tesla–ին։





























