Գերմանական BMW ավտոարտադրողը Չինաստանում ավելի քան 193 հազար մեքենա հետ կկանչի՝ կապված անվտանգության բարձիկների խնդիրների հետ: Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի որակի վերահսկողության պետական ծառայությունը (AQSIQ):

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ավտոմեքենաները կսկսեն հետ կանչել 2017 թվականի օգոստոսի 1-ից: Հետ են կանչվելու 2005 թվականի դեկտեմբերի 9-ից 2011-ի դեկտեբերի 23-ն ընկած ժամանակահատվածում թողարկված 168.861 մեքենաներ:

Բացի այդ, ընկերությունը հետ կկանչի 24.570 սեդան, որոնք թողարկվել են 2005 թվականի հուլիսի 12-ից 2011-ի դեկտեմբերի 31-ը: BMW-ն խոստացել է անվճար փոխել խոտանված ավտոմասերը: