ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ի իր գործընկերներին տեղեկացրել է Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերի, նաեւ այս հարցում Իրանի ու Թուրքիայի հետ փոխգործակցության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է իր գործընկերներին այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը Սիրիայում իրավիճակի կարգավորման համար, նաեւ Թուրքիայի ու Իրանի հետ այս հարցում փոխգործակցության մասին»,- ասել է Բորդյուժան։