Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ շուտով նոր թղթադրամների խմբաքանակ կհասցնեն երկիր: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ութ օր ուշացումով երկիր կբերվեն 500 բոլիվար անվանական արժեքով 35 մլն նոր թղթադրամներ»,- հաղորդել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի միանգամից մի քանի նահանգներում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ առձեռն միջոցների անբավարարության պատճառով: Բացի այդ, խանութները հրաժարվում են ընդունել 100 բոլիվարանոց թղթադրամները: