Հինգերորդ անգամ անընդմեջ «Գահերի խաղը» սերիալը տարվա «ամենածովահենային» հեռուստաշոուն է դարձել: Այս մասին գրում է AceShowbiz-ը՝ վկայակոչելով Torrent Freak-ի տվյալները: Հենց այս սերիալն են ամենից հաճախ ապօրինի ներբեռնում:

Երկրորդ տեղում «Քայլող մեռյալները» սերիալն է, երրորդ հորիզոնականում՝ «Վայրի Արեւմուտքի աշխարհը»:

Ըստ Gazeta-ի՝ հաջորդիվ «Ֆլեշը», «Նետը», «Մեծ պայթյունի տեսությունը», «Վիկինգները», «Լյուցիֆեր»-ն ու «Ֆորս մաժոր» սերիալներն են, ինչպես նաեւ The Grand Tour ավտոմոբիլային շոուն: