Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը մտահոգություն է հայտնել ԵՄ–ում տիրող իրավիճակի կապակցությամբ։ «Եվրոպան, անխոս, անհանգիստ վիճակում է եւ պետք է արագ ուժ գտնի վերականգնվելու համար»,– ասել է Շթայնմայերը Saarbrücker Zeitung թերթին։

Նրա խոսքով՝ ԵՄ–ն պետք է պատասխաններ գտնի այնտեղ, որտեղ նա մինչեւ հիմա դրանք չի ունեցել։ Շթայնմայերի կարեւորագույն առաջնայնություն է համարում փախստականների եւ միգրանտների նկատմամբ ռազմավարությունը, ներքին եւ արտաքին անվտանգությունն ու աշխատանքի եւ տնտեսության շուկան։

«Այնտեղ, որտեղ երիտասարդության շրջանում գործազրկությունը կազմում է 50 տոկոս եւ ավելի, բնականաբար, Եվրոպայի կապակցությամբ էնտուզիազմ չի առաջանում»,– ասել է նախարարը՝ նշելով, որ Եվրոպան չի լուծի իր խնդիրները նրանց հետ, ովքեր ելքը տեսնում են ազգային տարանջատմանը վերադառնալու մեջ։