Գերմանական Vision of Speed ատելյեն ներկայացրել է լրամշակված Lamborghini Huracan Spyder սուպերքարը: Արդիականացման շնորհիվ մեքենան ստանդարտ մոդելից ավելի թեթեւ եւ հզոր է դարձել:
Ըստ Motor-ի՝ նոր թողարկիչ համակարգի եւ կառավարման էլեկտրոնային բլոկի շնորհիվ Huracan Spyder-ի 5.2 լիտր ծավալով V10 շարժիչը 20 ձիաուժով ավելի հզոր է դարձել:
Վերամշակված սուպերքարի դինամիկ բնութագրերը չեն հրապարակվել: Ստանդարտ Lamborghini Huracan Spyder-ն ունակ է առաջին 100 կմ-ը զարգացնել 3.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը ժամում 324 կմ է:
































