96 տարեկանում մահացել է անգլիացի գրող Ռիչարդ Ադամսը, «Բլուրների բնակիչները» վեպ- հեքիաթի հեղինակը։ Նրա մահվան մասին հայտնել է դուստրը, փոխանցում է BBC–ն։

«Բլուրների բնակիչները» վեպը, որը ճանաչում է բերել Ադամսին, հրատարակվել է 1972-ին։ Այն գրվել էր հեքիաթի կամ հերոսական ֆենթեզիի ոճով։

Վեպի գլխավոր հերոսներն են մի խումբ ճագարներ, որոնք տուն են փնտրում, քանի որ նրանց նախկին տունը քանդվել է։

Գիրքը շատ սիրված է անգլիացի երեխաների շրջանում։ Վեպի մոտիվներով նկարահանվել են ֆիլմ ու սերիալ։