Ամերիկացի միլիարդատեր Մարկ Քյուբանը Թվիթերում իր գրառումների հեղինակային իրավունքների պաշտպանության մասին գրառում է կատարել, ինչն էլ շարժել է նրա հետեւորդների ծիծաղը, գրում է Gizmodo–ն։
«Բոլոր օրիգինալ թվիթները պաշտպանված են հեղինակային իրավունքով եւ չեն կարող որեւէ տեղ վերահրապարակվել, առանց իմ անձնական համաձայնության»,– ասված է հրապարակման մեջ։
Սոցցանցերի օգտատերերին իբր թե հրապարակումների գողությունից պաշտպանող օրիգինալ տեքստն արդեն մի քանի տարի հրապարակվում է մտահոգ մարդկանց էջերում եւ օգտագործվում է որպես գրառումների գողությունից պաշտպանող «հուռութք»։
Օգտատերերը մեկնաբանություններում փորձել են բացատրել միլիարդատիրոջը, որ ինտերնետն այդպես չի աշխատում։ Մյուս օգտատերերն ուղղակի նրան հաջողություն են մաղթել։





























