«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն Ամանորին ընդառաջ իր հերթական անակնկալն այս անգամ մատուցեց Շահբազյանների բազմազավակ ընտանիքին. երկար ժամանակ նկուղում ապրող ընտանիքն այլեւս բնակարան ունի՝ շնորհիվ Վիտալի Գրիգորյանցի մարդասիրական վարքի:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը Բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ ամանորյա նվերներով եւ տոնական զարդարանքներով այցելեցին երիտասարդ ընտանիքին՝ նրանց շնորհավորելու եւ հիշարժան օրն էլ ավելի ուրախ դարձնելու նպատակով:
Արսեն Միքայելյանը նշում է, որ շատ թարմ է հիշողությունը, երբ պատահական տեղեկացավ Շահբազյանների խնդրի մասին եւ որոշեց «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կացարան ապահովել նրանց համար: Իսկ այսօր նա կիսում է 3 ապագա հայ զինվորների՝ Հարությունի, Սարգսի եւ Գեւորգի ծնողների՝ 37-ամյա Կամո Շահբազյանի ու նրա կնոջ՝ 33-ամյա Մանուշ Վարդազարյանի երջանկությունը, որ իրենց զավակներն իրենց հասակակիցների նման այսուհետ ապրելու են նորմալ բնակարանային պայմաններում:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորեց բազմազավակ, աշխատասեր ընտանիքին բնակարանամուտի կապակցությամբ՝ մաղթելով նրանց առողջություն եւ նորանոր հաջողություններ:




























