Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում բիզնեսմենը իրեն պարտքը չվճարած սրճարանի տիրոջ հաստատության մուտքի մոտ 40 տոննա արտաթորանք է լցրել, հայտնում է Stuff.co.nz պարբերականը:

Հողագործությամբ եւ բեռնափոխադրումներով զբաղվող երկու ընկերության ղեկավար Բարրի Հարթը պնդում է, որ սրճարանն իրեն եւ իր գործընկերներին չի վճարել մատուցած ծառայությունների համար: Պարտքի գումարը 88 հազար նորզելանդական դոլար է (մոտ ԱՄՆ 60 հազար դոլար):

Հարթը նոյեմբերի կեսերին պարտապանին վերջին անգամ է հիշեցրել, որ պարտքը պետք է վերադարձնել: 6 շաբաթ հետո նա սրճարան է ուղարկել 4 ինքնաթափ մեքենա, որոնք տհաճ հոտով էին բուրում: Նա նաեւ սպառնացել է ապամոնտաժել իր ընկերության անցկացրած կոյուղու խողովակները: Եթե դա էլ չներգործի, նա կշարունակի պարտապանին աղտեղություն ուղարկել: