Չինաստանի Սիչուան նահանգի հսկա պանդաների պահպանության եւ հետազոտության կենտրոնում մահացել է աշխարհի ամենատարեց արու պանդան: Պանպան անունով բամբուկե արջը 31 տարեկան էր: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Global Times-ը:

Պանդան ստամոքսի ուռուցք ուներ, նրա առողջական վիճակը կտրուկ վատանում էր: Կենտրոնի անձնակազմն ամեն ինչ արել է՝ կենդանուն փրկելու համար, բայց ապարդյուն: Նշվում է, որ Պանպանը 130 ժառանգ ունի:

Հսկա պանդաներն անհետացող տեսակ են, դրանք Չինաստանում պետության հատուկ պաշտպանության ներքո են: Բացի այդ, պանդան Չինաստանի խորհրդանիշն է համարվում եւ հատուկ տեղ է զբաղեցնում Պեկինի դիվանագիտության մեջ: