Չինաստանի Թայյուան քաղաքային շրջանում աքաղաղի արձան են կանգնեցրել, որը նման է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալ Թրամփին, հայտնում է CNN-ը:

Ամերիկացի քաղաքական գործչի «ֆիրմային» սանրվածքով թռչունը Աքաղաղի տարվա նախաշեմին տեղադրվել է առեւտրի կենտրոններից մեկի մոտ:

Արձանի պատվիրատուն առեւտրի համալիրի սեփականատեր ընկերությունն է: Հետագայում նախատեսվում է թեմատիկ արտադրանքի մի ամբողջ շարքի եւ Թրամփին նման աքաղաղի փոքր պատճենների թողարկում: