Ձայնագրող ընկերությունները Facebook սոցիալական ցանցից պահանջում են ավելի ակտիվ պաշտպանել իրավատերերի շահերը, գրում է Financial Times–ը։
Պարբերականի տվյալներով՝ ձայնագրման խոշորագույն ստուդիաները Facebook–իվ պահանջում են հեռացնել օգտատերերի բեռնած տեսանյութերը, որոնք խախտում են հեղինակային իրավունքները։ Խոսքը գերազանցապես հայտնի երգերի քավըր տարբերակների մասին է։
Միաժամանակ թերթի աղբյուրները հայտնում են, որ ներկայումս Facebook–ում աշխատում են հեղինակային իրավունքներով պաշտպանված տեսանյութերի ավտոմատ հայտնաբերման տեխնոլոգիաներ ստեղծելու ուղղությամբ, որի նման մի բան է օգտագործում YouTube–ը։
Երբ որ այդ մեխանիզմը մշակվի, ձայնագրող ստուդիաներն ու սոցիալական ցանցը կարող են լիցենզիոն համաձայնագիր կնքել Facebook–ում տեղադրվող երաժշտության համար գումար գանձելու համար։





























