Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներում է շնորհել 69-ամյա Ժակլին Սավաժին, որին դատապարտել էին ամուսու սպանության համար։ BBC-ի փոխանցմամբ, կինը դուրս է եկել բանտից իր դստրերի ուղեկցությամբ։

2016-ի հունվարի վերջին էլ էր Օլանդը ներում շնորհել Սավաժին, սակայն դատարանը երկու անգամ մերժել էր նրան ազատ արձակելու մասին դիմումը։

Ժակլին Սավաժը 2012-ին էր դատապարտվել 10 տարով։ Նա սպանել էր ամուսնուն, որը տարիներ շարունակ ծեծել էր նրան, նաեւ բռնաբարել նրա երեք դստրերից երկուսին։ Բացի դրանից հոր ծաղրանքն ու բռնությունները ինքնասպանության էին հասցրել նրանց ընդհանուր որդուն։ Որդու ինքնասպանությունից մեկ օր հետո Սավաժը երեք անգամ կրակել ու սպանել էր ամուսնուն։