Ճապոնական Toshiba ընկերության բաժնետոմսերը երրորդ օրն անընդմեջ անկում են գրանցում։ Տոկիոյում բորսային սակարկությունների մեկնարկին Toshiba–ի բաժնեմասերն էժանացել են 15 տոկոսով, հայտնում է BBC–ն։
Անկումը սկսվել էր ընկերության հայտարարությունից հետո, թե անհրաժեշտ է բաժնեմասերի մի քանի մլրդ արժողությամբ արժեքը գրել Westinghouse Electric ամերիկյան ստորաբաժանման վրա։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ ընկերության վնասը կկազմի 4.3 մլրդ դոլար։





























