Tesla Motors-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը Թվիթերի էջում հայտնել է, որ ընկերությունը էլեկտրամոբիլներում ավտոպիլոտի համար ծրագրային ապահովման թարմացում է բեռնել:
«Ամանորի նախաշեմին ավտոպիլոտի համար HW2 ծրագրային ապահովումը բեռնվել է հազար մեքենաներում»,- ասել է նա:
Մասկը պարզաբանել է, որ էլեկտրամոբիլների համար թարմացումները հասանելի կլինեն եկող շաբաթ: Դեկտեմբերի կեսին հաղորդվում էր, որ Tesla-ն համաձայնել է փոխհատուցում վճարել 126 դժգոհ հաճախորդների, որոնց չեն գոհացրել Model S P85D մոդելում արագության զարգացման հնարավորությունները:





























