Գերմանական Mercedes ավտոարտադրողը հունվարի 9-ին կցուցադրի թեթեւակիորեն արդիականացված GLA մեքենան։
«Կոլյոսա» պարբերականի փոխանցմամբ Mercedes-Benz GLA կոմպակտ քրոսօվերը դուրս է եկել շուկա ավելի քան երեք տարի առաջ, իսկ հիմա ընկերությունը որոշել է թեթեւակիորեն թարմացնել մոդելը վաճառքի ցուցանիշերը լավացնելու համար։ Փոփոխություններն աննշան են լինելու՝ դիզայներները մի քիչ փոխել են բամպերները, նաեւ դիմացի օպտիկայի ու հետեւի լուսարձակների նկարը։ Նույնն էլ ներքին հարդարանքում, որի համար Mercedes-Benz–ը հավանաբար կառաջարկի նոր գույներ ու տարբերակներ, որպեսզի ընդլայնի «անհատականացման» հնարավորությունները։ Ակնկալվում է նաեւ ժամանցային համակարգի թարմացում, իսկ ադապտիվ կլանիչներով Dynamic Select համակարգը կդառնա ստանդարտային GLA –ի բոլոր կոմպլեկտացիաների համար՝ բացի սկզբնական մակարդակի մոդելից։ Կփոխվի արդյոք մեքենայի դինամիկան, հայտնի չէ, բայց առկա տարբերակը՝ 360 ձիաուժ հզորությամբ շարժիչով, 100 կմ ժամում արագություն կբացի 4․8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կլինի 250 կմ/ժ։ Ձեւափոխված GLA-ը կներկայացնեն մեկ շաբաթ հետո Դեթրոյթի ավտոսալոնում։ Իսկ նորույթի վաճառքը կսկվի դրանից հետո։





























