Fiat Chrysler իտալա–ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է միլիարդավոր դոլարներ ներդնել ԱՄՆ–ում սեփական 2 գործարանների վերազինման համար, հայտնում է BBC–ն։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ դա թույլ կտա 2000 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել։
Միչիգանում եւ Օհայոյում ձեռնարկությունները վերազինվելուց հետո Jeep–ի 3 նոր մոդել կգործարկեն։
Ուորրեն քաղաքի գործարանը կարող է անցնել նաեւ պիկապների արտադրության, որոնք այս պահին Fiat Chrysler–ն արտադրում է Մեքսիկայում։





























