Իտալական Lamborghini ընկերությունը վաճառքի է հանել DL 25 տրակտորը, որը թողարկվում էր 1955 թվականին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Luxurylaunches-ը: Հազվագյուտ մոդելը շուրջ 32 հազար դոլար են գնահատել:

Տրակտորը դիզելային շարժիչ ունի, որը կարող է մինչեւ 26 ձիաուժ հզորություն ունենալ: Տրակտորի թափքը դասական կարմիր գույնով է ներկված:

Automobili Lamborghini ընկերության կենտրոնակայանը գտնվում է իտալական Սանտա-Ագաթա Բոլոնյեզեում:

2016 թվականի վերջին ընկերությունը նշեց Miura-ի թողարկման 50-ամյակը: Այդ առիթով 600 կիլոմետր տարածությամբ ավտոարշավ էր կազմակերպվել: