Գերմանական Mercedes-Benz ընկերությունը 2016-ին վաճառել է 2․08 մլն ավտոմեքենա, հայտնում է DW-ը։

Սա ռեկորդային ցուցանիշ է Mercedes-Benz–ի ամբողջ պատմության ընթացքում։ Mercedes-Benz-ի գնահատականներով՝ ընկերությունը 2016-ին առաջատար է դարձել պրեմիում կլասի մարդատար մեքենաների վաճառքով։ Ավելի վաղ Audi –ն հայտնել էր, որ անցած տարի 1․87 մլն մեքենա է վաճառել։ Mercedes-Benz-ի մյուս մրցակիցը՝ BMW -ն դեռ չի հայտնել 2016-ի վաճառքի վերջնական արդյուքները։ Անցած տարվա 11 ամիսներին BMW–ն իրացրել էր 1․82 մլն մեքենա։

Mercedes-Benz -ի վաճառքի ծավալն արդեն վեց տարի հաջորդաբար աճում է։ 2016-ին աճը կազմել է 11․6 տոկոս։