Բրիտանական Bentley Motors ավտոարտադրողը ներկայացրել է իր մոդելային շարքի ամենահզոր մեքենան, հայտնում է Lenta–ն։ Bentley Continental Supersports մեքենան թողարկվելու է կուպե եւ կաբրիոլետ տարբերակներով, ունենալու է 710 ձիաուժ հզորությամբ վեցլիտրանոց շարժիչ ։ Մեքենայի կուպե տարբերակի առավելագույն արագությունը ժամում 336 կմ է, իսկ 100 կմ/ժ արագություն այն բացում է 3․5 վայրկյանում։ Կաբրիոլետին տվյալներն են՝ 330 կմ/ժ ու 3․9 վայրկյան։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով Bentley Continental Supersports-ն աշխարհի ամենաարագ չորստեղանի մեքենան է։