2016 թվականին Skoda ավտոկոնցեռնի համաշխարհային վաճառքը 6.8 տոկոսով աճել է 2015–ի հետ համեմատ եւ կազմել 1.13 մլն մեքենա, հայտնում է RSN–ը։

Ռուսաստանում Skoda–ի վաճառքն աճել է 0.7 տոկոսով եւ կազմել 55 հազար մեքենա, Արեւմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոսով եւ կազմել 455.2 հազար մեքենա, Արեւելյան Եվրոպայում՝ 7.2 տոկոսով եւ կազմել 35.1 հազար, Կենտրոնական Եվրոպայում՝ 6.8 տոկոսով եւ կազմել 183.8 հազար, Չինաստանում՝ 12.6 տոկոսով եւ կազմել 317.1 հազար մեքենա։

Դեկտեմբերին ընկերության վաճառքի ծավալները աճել են 5.7 տոկոսով եւ կազմել 92.5 հազար մեքենայի։

Այս ռեկորդային արդյունքը հնարավոր է եղել գրանցել նոր գնորդների գրավելու միջոցով։ Ընկերությունը կատարելագործել է 11 մոդել, այդ միտումը շարունակվելու է նաեւ 2017 թվականին, նշել է ընկերության ղեկավար Բերնհարդ Մայերը։