Porsche ապրանքանիշը 911 ընտանիքի մոդելային շարքը համալրել է GTS մոդելներով, գրում է Gazeta–ն։ 2017-ի մարտից սկսած՝ Գերմանիայում առաջարկվելու է հինգ տարբերակ՝ հետին քարշակով 911 Carrera GTS, լիաքարշակ 911 Carrera 4 GTS, ընդ որում դրանցից յուրաքանչյուրը կուպե ու կաբրիոլետ տարբերակով, և լիաքարշակ 911 Targa 4 GTS-ը։
Նոր տուրբոմղիչները , որոնք մշակվել են 6 ցիլինդրանի 3 լիտրանոց օպոզիտային շարժիչի համար, բարձրացնում են հզորությունը մինչև 331 կՎտ ՝ 450 ձիաուժ։ Արդյունքում ուժային սարքը զարգացնում է 22 կՎտ–ով շատ հզորություն, քան 911 Carrera S–ը, ու 15 ԿՎՏ –ով շատ, քան նախորդ GTS մոդելը, որն ուներ մթնոլորտային շարժիչ։ Բոլոր մոդելային տարբերակները սարքավորվելու են փոխանցման 7 աստճինանանոց տուփով կամ էլ Porsche Doppelkupplung (PDK) փոխանցման տուփով։





























