Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը պայմանավորվել է ԱՄՆ արդարադատության նախարարության ու մաքսային ծառայության հետ՝ ՝ «դիզելային» սկանդալի կարգավորման շրջանակում 4․3 մլրդ դոլարի տուգանք վճարելու մասին ։
Այս պայմանավորվածությամբ կդադարեցվեն զանազան քրեաիրավական հետաքննությունները, նաեւ գումարային փոխհատուցման պահանջով քաղաքացիական դատավարությունները։ Համաձայնագրի նախագիծը նաեւ նախատեսում է, որ գերմանական ավտոարտադրողը կընդունի իր մեղավորությունը։
Volkswagen -ն արդեն մոտ 18․2 մլրդ եվրո է ծախսել «դիզելային սկանդալի» հետեւանքները հարթելու համար։





























