Kia ընկերությունը պատմել է իր ամենաարագ մոդելի՝ Stinger–ի եվրոպական տարբերակի մասին, որի վաճառքը ԵՄ երկրներում կսկսվեն չորրորդ եռամսյակում։ Այն առաջարկվելու է 3 շարժիչով, այդ թվում՝ աշխատանքային 2.2 լ ծավալով։ Այն կունենա 200 ձիաուժ հզորություն։ Շարժիչն ունի 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ, հայտնում է Motor–ը։
Դիզելային շաիժիչով մեքենան տեղից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 8.5 վայրկյանում։ Առավելագույն արագությունը կազմում է 225 կմ/ժ։
Եվրոպայում մեքենան կունենա նաեւ 2 բենզինի շարժիչ։ Խոսքը 255 ձիաուժ հզորությամբ եւ 370 ձիաուժ հզորությամբ թվին տուրբո 3.3 V6 շարժիչների մասին է։































