Իտալական Lamborghini ավտոարտադրողը մտածում է հավաք սպորտային ավտոմեքենա ստեղծելելու մասին: Նոր մեքենան գոյություն ունեցող Huracan ավտոմեքենայից փոքր կլինի եւ հնարավոր է՝ մրցի McLaren 570S-ի եւ Ferrari Dino-ի հետ: Այս մասին հայտնել է կոնցեռնի թոփ մենեջեր Ստեֆանո Դոմենիկալին: Ապրանքանիշի ղեկավարն ընդգծել է, որ եթե հոլդինգն, այնուամենայնիվ, վճռի սպորտքար թողարկել, ապա այն կկառուցեն արդեն հոլդինգում գոյություն ունեցող հանգույցների հիման վրա, փոխանցում է car.ru պորտալը:
Ավելին՝ Lamborghini-ի ղեկավարությունը կարծում է, որ ժամանակակից սպորտքարերը պետք է կառուցել մոդուլային հարթակով, քանի որ ընկերությունը չի կարող իր յուրաքանչյուր նոր մեքենայի համար նոր անիվներ, ագրեգատներ եւ շարժահաղորդակներ ստեղծել:
Սակայն հավաք սպորտքարի ստեղծումը հիմա ընկերության առանցքային խնդիրը չէ: ներկայումս ապրանքանիշի բոլոր ջանքերն ուղղված են Urus նոր քրոսովերի ստեղծմանը: Դրանից բացի, նոր սպորտային սեդան է մշակվում:





























