General Motors կոնցեռնի Կանադայի Բարի քաղաքի ավտոդիլերներից մեկի մոտ հայտաբերվել է 1993 թվականի արտադրության Cadillac Allante ռոդսթերը՝ զրոյական վազքով։ Լիովին նոր ավտոմեքենան վաճառում եմ 77,7 կանադական դոլարով (շուրջ 59,5 ԱՄՆ դոլար), հայտնում է Autotrader կայքը։
Երկտեղանի սպորտային Allante մոդելը մշակվել էր իտալական Pininfarina ավտոարհեստանոցի կողմից եւ հանրությանը ներկայացվել 1986 թվականին։ Վաճառքի հանված մոդելը ունի ալյումինե հանվող տանիք եւ 295 ձիաուժ հզորությամբ 4,6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ։

































