Cadillac-ը կթողարկի ամենակոմպակտ ու մատչելի քրոսօվերը։ Ամերիկյան ավտոարտադրողը առաջիկա տարիներին մտադիր է արմատապես ընդլայնել ամենագնացների իր հավաքածուն։ Նոր ալիքի առաջին մոդելը կդառնա XT3 կոմպակտ քրոսօվերը։ Դրա պրեմիերան սպասվում է արդեն մեկ- երկու տարի հետո, հայտնում է «Ավտովեստին»։

Նախնական տվյալներով, նորույթը կներկայացվի 2018-ի երկրորդ կեսին, կկոչվի XT3 ու կարտադրվի Քանզաս սիթիում General Motors գործարանում։