Համացանցում հայտնվել է առաջին լուսանկարը, որտեղ McLaren ընկերության նոր սուպերքարը պատկերված է առանց կամուֆլյաժի։ Լուսանկարը հրապարակել է Autoweek պարբերականը։
Երբ, որտեղ ու ով է արել այդ լուսանկարը, հայտնի չէ։ Նոր սուպերմեքենայի առաջին հրապարակային ցուցադրությունը կկայանա մարտին Ժնեւում ծրագրված ավտոսալոնի ժամանակ։
Ավելի վաղ McLaren ընկերությունը հաստատել էր այդ նոր մոդելի թողարկումը։ Հիմա սուպերքարը, որը պետք է փոխարինի 650S կուպեն, ունի ներգործարանային P14 գործակիցը։ Ակնկալվում է որ սերիական մոդիֆիկացիան կկոչվի 720S։





























