ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 27-ին, կազմել է 486.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.10 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.18 դրամ (նվազել է 1.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 610.07 դրամ (նվազել է 4.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.10 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 263.65 դրամ, ոսկի՝ 18,603.91 դրամ, պլատին՝ 15,199.63 դրամ։

Հունվարի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում գործարք չի կայացել: