Ford ընկերությունը հեռուստամետաղական սարք է մշակել, որի օգնությամբ հին մեքենաների տերերը կարող են օգտվել որոշ ժամանակակից գործառույթներից։ Օրինակ՝ շարժիչի հեռակա համակարգով, հայտնում է Motor–ը։
Սարքը կոչվում է SmartLink եւ իրենից փոքր պլաստիկ տուփ է ներկայացնում, որը միանում է ավտոմեքենայի (OBD II) անցքին։ Դրանում կա GPS եւ 4G/LTE մոդեմ։
SmartLink սարքը հարմար է Ford եւ Lincoln 2010 մեքենաների եւ դրանցից հների համար։
Սարքին միանալուց հետո մեքենաների տերերը դրանց տեխնիկական վիճակի մասին տեղեկություններ կստանան բջջային հավելվածի միջոցով։




























