Գերմանական արտադրող Porsche–ն հետ է կանչում 16 հազար 249 մեքենա, որոնց մոտ հայտնաբերվել է շարժիչի մասերից մեկը ամրացնող պտուտակների խոտան, ընկերության կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունն է մեջբերում «Ռոսբալտ»–ը։
Նաեւ նշվում է, որ ընկերությունը խոստանում է կապ հաստատել ավտոմեքենաների տերերի հետ եւ անվճար անցկացնել տեխզննումը։ Հետ են կանչվելու Porsche 911 Carrera, 718 Boxster եւ 718 Cayman մոդելների ավտոմեքենաները։




























