Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանի Գարասու գյուղում Արազ Մադաթովի կովերից մեկը երեքաչքանի հորթ է ծնել:
ԱՊԱ-ն հայտնում է, որ տերն ասել է, թե նորածին հորթի երեք աչքերն էլ նորմալ են տեսնում:
Տեղի գյուղատնտեսության վարչության անասնապահության բաժնի վարիչ Ջահան Զուլֆուգարովի խոսքով՝ խոսքը պաթոլոգիայի մասին է, որն առաջացել է մոր արգանդում պտղի հասունացման ժամանակ:





























