«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը հերքել է ընկերության նախագահի պաշտոնից Դանիլ Խաչատուրովի հեռանալու մասին տեղեկությունը, հայտնում է Gazeta–ն։
«Տեղեկությունն այն մասին, որ Դանիլ Խաչատուրովը լքում է ընկերությունը, չի համապատասխանում իրականությանը։ «Ռոսգոսստրախի» օպերատիվ կառավարման մեջ նույնպես ոչինչ չի փոխվել՝ ինչպես եւ վերջին բոլոր տարիներին, այն ապահովում է ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Մարկարովը»,- հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն տեղեկությունը, որ հաջորդ շաբաթվանից «Ռոսգոսստրախը» կառավարելու է «Օտկրիտիե» հոլդինգը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիլ Խաչատուրովը հայտնել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու որոշման մասին, իսկ նրա պարտականությունները կատարելու է «Օտրիկիե» հոլդինգի ներկայացուցիչը։



























