Քվեբեկի մզկիթում հարձակման հետեւանքով 6 մարդ է զոհվել, հատնում է Reuters–ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 3 անհայտ զինված անձ մտել էին մզկիթ երեկոյան աղոթքի ժամանակ, երբ շենքում մոտ 40 մարդ է եղել։ Նրանք բացականչել էին «Ալլահ Աքբար» եւ կրակ բացել։
Կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Յանգիի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել առաջին հարկում, հետո հանցագործները բարձրացել էին 2-րդ հարկ։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավորների կոնկրետ թիվը հայտնի չէ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 2 կասկածյալի։




























