Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը 2016 թվականին աշխարհում իրացրել է 10 մլն 175 հազար ավտոմեքենա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ընկերության հաշվետվության մեջ:
Այսպիսով, Toyota-ն վերջին 5 տարում առաջին անգամ վաճառված ավտոմեքենաների թվով առաջին տեղը զիջել է գերմանական Volkswagen Group-ին, որը 2016-ին իրացրել է 10,3 մլն ավտոմեքենա: Եվրոպական ավտոարտադրողի մեջ են ընդգրկված բազմաթիվ հայտնի դուստր ապրանքանիշեր, այդ թվում՝ Audi AG-ը, Bentley Motors- եւ Porsche-ն:
Toyota-ի մեջ են ընդգրկված Daihatsu-ն եւ Lexus-ը:
2016-ին Toyota-ի ընդհանուր վաճառքը կրճատվել է 0,2 տոկոսով:




























