Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային ցուցակով: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նա:
«Ես Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում գրել եմ դեռ 5 տարի առաջ, երբ դուրս եկա մարզի խորհրդի նախագահությունից: ԲՀԿ-ի ցուցակով եմ առաջադրվելու, որովհետեւ ինչքան տեսնում եմ Գագիկ Ծառուկյանի աշխատանքները` եկեղեցաշեն, ողորմած, խիղճը չկորցրած մարդ, նմանը նմանին է գտնում»,- ասաց նա:
Վարդան Ղուկասյանը վստահ է, որ հաջողության է հասնելու:
Նշենք, որ ավելի վաղ Վարդան Ղուկասյանը հայտնել էր, որ Հանրապետականից հիասթափված է եւ մտածում է այլ կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին:




























