Նախկին պետքարտուղար եւ ԱՄՆ–ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ շուտով լույս է տեսնելում էսսեների իր նոր շարքը, որում նա անդրադառնալու է նաեւ վերջին նախագահական քարոզարշավին։

Գիրքը լույս կտեսնի այս տարվա աշնանը, հրատարակիչը Simon & Schuster–ն է, որտեղ լույս էին տեղել Քլինթոնի նախորդ 6 գրական ստեղծագործությունները։ AP–ի փոխանցմամբ, հեղինակի համար ներշնչանքի հիմք են դարձել իր «սիրելի մեջբերումները»։

Բացի այդ, Simon & Schuster–ը կվերահրատարակի Հիլարի Քլինթոնի «Անրաժեշտ է գյուղ. Եվ այլ դասեր, որ մենք քաղում ենք երեխաներից (It Takes a Village: And Other Lessons Children Teach Us) գիրքը՝ նոր պատկերներով համեմված եւ երիտասարդների համար նախատեսված։

Բացի գրական ասպարեզում ակտիվացումից, 70–ամյա Քլինթոնը հայտնել է իր վճարովի դասախոսությունների տուրերը կազմակերպող «Հարի Ուոքերի գործակալության» հետ համագործակցության վերականգման մասին։