ՄԱԿ–ը մտահոգված է Հորդանան գետի ձախ ափին հրեական նոր բնակավայրերում 5 հազար տների կառուցման Իսրայելի որոշմամբ։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է միակողմանի գործողությունների մասին, որոնք կարող են խոչընդոտել երկու պետությունների գոյության մասին որոշման կայացմանը։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը պարունակում է Իսրայելին եւ Պաղեստինին ուղղված կոչ՝ Պաղեստինի կարգավիճակի հետ կապված բոլոր հարցերը կարգավորելու նպատակով վերադառնալ Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա հիմված կառուցողական բանակցություններին։ «ՄԱԿ–ում պատրաստ են աջակցել նման գործընթացին», – ասված է Գուտերեշի հայտարարության մեջ։