Փարիզում Միջազգային ավտոմոբիլային 32-րդ փառատոնում ընտրել են 2016 թվականի ամենագեղեցիկ կոնցեպտուալ մեքենան: Այն Renault Trezor կուպեն է, որը ներկայացվել է Jaguar I-Pace-ի, Aston Martin RB001-ի եւ DS E-Tense-ի նախատիպերի հետ: Այս մասին գրում է Motor-ը:

Trezor-ի նախատիպը ներկայացվել է անցյալ տարվա աշնանը, Փարիզի շոուի ընթացքում: Այս մեքենայի առանձնահատկություններից մեկը սրահ մուտքի արտասովոր համակարգն է. դրա համար հարկավոր է բարձրացնել մեծ տանիքը, որը թափքի ամբողջ վերին մասն է կազմում: