ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագյուղ, Հարթավան, Երնջատափ, Քուչակ,  Եղիպատրուշ, Շենավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքային ավտոճանապարհները, Հ-1 ավտոճանապարհի Ջրաբեր-Աբովյան, Հ-2 ավտոճանապարհի Կոտայք-Զառ, Հ-5 ավտոճանապարհի Նոր գեղի-Լուսակերտ, Հ-18 ավտոճանապարհի Վանանդ-Բագարան, Շիրակի մարզի Հայկավան, Կամո, Վարդաղբյուր, Կաքավասար, Սարապատ համայնքային ավտոճանապարհները, Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը եւ Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Մ-16 ավտոճանապարհի Ոսկեպարի ոլորանները՝ բեռնատարների համար, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի համայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար, Գառնահովիտ համայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի բոլոր համայնքային ավտոճանապարհները:

Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի, Տավուշի,  Լոռու մարզերում, Հ-1 ավտոճանապարհի Ջրաբեր-Աբովյան, Հ-2 ավտոճանապարհի Կոտայք-Զառ, Հ-5 ավտոճանապարհի Նոր գեղի-Լուսակերտ առկա են տեղումներ ձյան տեսքով:

Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում, Ջաջուռի ոլորաններում, Հայկավան եւ Կամո գյուղերում, Կոտայքի մարզում, Մ-2 ավտոճանապարհի Զանգեր-Սարավան հատվածում, Մ-2 Ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 90-րդ կմ-ին, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածում առկա է բուք:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: