ԱՄՆ–ը պաշտոնապես զգուշացրել է Իրանին «ապակայունացնող գործունեության» կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը պաշտոնական զգուշացում է հղել Թեհրանին՝ առանց մանրամասնելու, թե ինչ է դա նշանակում, հաղորդում է Reuters–ը։

Ֆլինի խոսքով, Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում է։ Բանաձեւը հորդորում էր Իրանին՝ զերծ մնալ միջուկային գլխիկ կրելու հնարավորություն ունեցող բալիստիկ հրթիռներ հետ կապված գործողություններից։