BMW–ի 5-րդ սերիայի նոր «Թուրինգի» համաշխարհային պրեմիերան կկայանա 2017–ի մարտին Ժնեւում։ Նորամուծության վաճառքը կմեկնարկի հունիսին։ Բոլոր մոդիֆիկացիաները կունենան 4-մխոցանի շարժիչներ։ xDrive լիաքարշակ համակարգը տեղադրված կլինի մեկ դիելային եւ մեկ բենզինով տարբերակների վրա։ Մեկ տարվա ընթացքում BMW–ի 5-րդ սերիայի նոր «Թուրինգը» կստանա դասական հետին եւ լիաքարշ համակարգեր։
Լրացուցիչ սարքավորումները կունենան Dynamic Damper Control ամորտիզատորների կոշտության կարգավորումներ, Adaptive Drive կառավարման համակարգ, Integral Active Steering ղեկի կառավարման համակարգ։
Բեռնախցիկի ծավալը 1700 լ է, իսկ առավելագույն թույլատրելի քաշը 120 կգ։
Շարժիչները բոլոր մոդիֆիկացիաներում ունեն առաջավոր BMW TwinPower Turbo տեխնոլոգիա։




























