World Car of the Year հեղինակավոր մրցույթի կազմակերպիչները հրապարակել են այն մոդելների ցանկը, որոնք անցել են եզրափակիչ։ Հենց դրանցից են ընտրելու հաղթողներին։ Հրապարակված շորթ լիստը մյուսներից ավելի շատ հպարտանալու առիթ է տալիս գերմանացիներին, ճապոնացիներին ու բրիտանացիներին։

Բրիտանիան ներկայացված մոդելների քանակով երրորդ տեղում է, Ճապոնիայից ու Գերմանիայից հետո։ Բայց եզրափակչում հայտնվել են բրիտանական ընդամենը չորս մոդելներ՝ Aston Martin, McLaren, Jaguar եւ Bentley։

«Աշխարհի լավագույն ավտոմեքենա» գլխավոր անվանակարգում ներկայացված է 10 մեքենա ՝ Audi A5, Q2 и Q5, Fiat 124 Spider, Honda Civic, Jaguar F-Pace, Mazda CX-9, Skoda Kodiaq, Toyota CH-R եւ Volkswagen Tiguan։ Այս ցանկը եւս մեկ անգամ ապացուցում է քրոսօվերնեի անվիճելի հաջողությունը։

Մրցույթի արդյունքները կհայտարարեն ապրիլին Նյու Յորքի ավտոսալոնում։ Որոշումը կկայացնի ժյուրին, որին մասնակցելու է 75 լրագրող՝ տարբեր երկրներից։