Փարիզի Հաշմանդամների տանը անցնող Միջազգային 32–րդ ավտոփառատոնում ընտրել են 2016 թվականի աշխարհի ամենգեղեցիկ սուպերքարը։ Ամենագեղեցիկն է ճանաչվել Ferrari GTC4 Lusso մեքենան, հաղորդում է Motor–ը։

Ferrari–ի հետ միասին առաջին տեղի համար պայքարում էին նաեւ Bugatti Chiron հիփերքարը, Aston Martin RB001–ը եւ Porsche Panamera հեչբեքի նոր սերունդը։ Հաղթողին որոշում էր ժյուրին, որը գլխավորում էր հայտնի մոդելյոր Ժան–Միշել Վիլմոտը։ Մրցանակը հանձնվել է Ferrari ընկերության գլխավոր դիզայներ Ֆլավիո Մանցոնիին։

Ferrari GTC4 Lusso–ն հանրությանն է ներկայացվել անցած տարվա փետրվարին՝ փոխարինելով Ferrari FF կուպեին։ 680 ձիաուժով մեքենան 100 կմ/ժ արագությունը հավաքում է 3,4 վայրկյանում, առավելագույն արագությունը 335 կմ/ժ է։